211652_close_icon
views-count2002 դիտում article-date 13:58 29-03-2016

Վարդգես Գասպարիի դատավճիռը հրապարակեցին՝ նրան պատժեցին մոտ 1000 դոլար տուգանքով

Վարդգես Գասպարին եւ նրա պաշտպանները թեեւ այսօր դատարանում ներկա չէին, բայց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց դատավճիռը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դատարանը նրան մեղավոր ճանաչեց՝ պատիժ նշանակելով տուգանքի ձեւով՝ 450 հազար դրամով: Հիշեցնենք, որ Վ. Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Եվ քանի որ նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին նրան տանում նիստերին:

Նմանատիպ նյութեր