1526 դիտում
18:06 29-02-2016
Մեր պահանջած համամասնական համակարգը էս չի. Է. Մարուքյանը կոչ արեց ընդդիմությանը համախմբվել ռեյտինգային քվեարկության դեմ
Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ընտրական օրենսգրքի հանրային քննարկմանն առաջարկեց ընդդիմությունով համախմբվել և պայքարել այսպես կոչված` ռեյտինգային քվեարկության դեմ:
«Մեր պահանջած համամասնական ընտրակարգը էս չի, որ ասում են` դուք պահանջում էիք, մենք ներդրել ենք»,-արձանագրեց նա և ավելացրեց, որ այդ այսպես կոչված` համամասնական տարբերակը շատ ավելի վատն է, քան այն մեծամասական տարբերակը, որով Մարուքյանն ինքը ընտրվել է պատգամավոր՝ Վանաձորից:
«Կա տպավորություն, թե Հայաստանում խորհդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հաղթել է, բայց այդ ձայները զանգվածաբար կեղծվել են, սակայն չի եղել դեպք, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական կարգով ընդդիմությունը համամասնական ընտրակարգով հաղթի, ասենք` 6.0 տոկոսով և, և տարել եք 7 տոկոս»,-հայտարարեց պատգամավորը և նկատեց, որ նման բան լինում է միմիայն նախագահական ընտրությունների և հանրաքվեների ժամանակ, որոնք երկուսն էլ ապագայում չեն սպասվում:
«Խոհրդարանական ընտրությունները /համամասնական ընտրակարգի դեպքում/ շատ դժվար է կեղծել, քանի որ տեղամասում կան բազմաթիվ շահեր, որոնք մարդիկ պահում են»,-ավելացրեց բանախոսը և նկատեց, որ . փոխարենը, համամասնականի ռեյտինգային տարբերակի դեպքում իշխանութունը հաղթելու է բոլոր տեղամասերում:
«Ես ուղղակի զարմացած եմ, որ երկար տարիներ Հայաստանում ընդդիմությունը պայքարել է մեծամասնական ընտրակարգի դեմ և իբրև թե հասել է նրան, որ համամասնական համակարգ է ներդրվում Հայաստանում, բայց այս համամասնական ընտրակարգը համամասնական ընտրակարգ չէ»,-կրկնեց նա:
Նմանատիպ նյութեր
1139 դիտում
13:04 26-05-2020
Սա քաղաքականությունից դուրս է. Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը կորոնավիրուսի հարցում միասնականության կոչ արեց
4800 դիտում
10:08 14-01-2017
ՀՀԿ-ն ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները. «Փաստ»
2404 դիտում
09:54 09-02-2017
Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնան ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային ընտրացուցակների մանրամասները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար