1060 դիտում
21:31 29-02-2016
«Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ինչ է տալիս Երևանին տարբեր քաղաքների հետ համագործակցելը». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015թ. հաշվետվությունը: Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարի ավելի են ակտիվացել օտարերկրյա պատվիրակությունների գործնական այցերը Երևան, ինչը հնարավորություն է տվել մայրաքաղաքն ավելի ներկայանալի դարձնելու միջազգային հարթակներում:
«Կարող ենք արձանագրել, որ նկատելի է արտաքին կապերի վարչության ակտիվ գործունեությունը Երևանի 50 քույր և գործընկեր քաղաքների հետ, բայց 2016 թվականին ակնկալում եմ ստորագրված համաձայնագրերով և պայմանագրերով նախանշված ծրագրերի կյանքի կոչման հարցում լինել ավելի հետևողական: Բացի այդ, պարբերաբար ներկայացրեք դրանց մանրամասները: Մեր համաքաղաքացիները պե՛տք է իմանան, թե ինչ է տալիս Երևանին տարբեր քաղաքների հետ համագործակցելը: Հասարակությանը պետք ներկայացվեն նաև արարողակարգային որոշ նրբությունները, որպեսզի անհարկի շահարկումները բացառվեն»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև լինել հետևողական՝ աշխատակազմի գործուղումների գործընթացի նկատմամբ:
«Գործուղումները պետք է լինեն նպատակային և արդյունավետ: Այս հարցում ակնկալում եմ շատ հստակ մոտեցում: Քույր ու գործընկեր քաղաքներ գործուղվող մեր աշխատակիցների առջև խնդիր դրեք, որ երկու քաղաքների միջև ստորագրված համաձայնագրի կետերի շրջանակում նախանշված ծրագրերի մասով հենց տեղերում փորձեն առավել գործնական ընթացք տալ հարաբերությունների խորացմանը: Գործուղումները պետք է լինեն առավել արդյունավետ», - ընդգծել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
18:15 25-02-2016
«Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ուր է ուղղվում Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման». Տարոն Մարգարյան
973 դիտում
21:57 24-08-2023
Մեր համաքաղաքացիները կիսվել են նաև ջերմ վերաբերմունքով ու լավ տրամադրությամբ․ «Ապրելու երկիր»
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»