211652_close_icon
views-count18422 դիտում article-date 09:46 01-03-2016

Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ հերթական կեղծ ռուսական համարանիշներով «յաշիկը» տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 29-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G մակնիշի (յաշիկ) O111 OO 777 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ նշված ավտոմեքենայի համարանիշները կեղծված են և, երբ աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան և ստուգել փաստաթղթերը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են: Նշված օրինախախտման համար վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 200 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենաներ և կեղծ համարանիշներ չտեղադրեն իրենց ավտոմեքենաներին, հակառակ դեպքում, ինչպես ժոովուրդն է ասում, օրինախախտները կհայտնվեն «գող՝ սիրտը դող» կարգավիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր