32695 դիտում
14:23 29-01-2019
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ հայտնաբերված կեղծ համարանիշներով Mercedes-ը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի X 444 XX 44 RUS համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ ավտոմեքենայի վրա տեղադրված համարանիշներն էլ կեղծ են։
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և վարած «երկաթյա նժույգից», ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+