211652_close_icon
views-count892 դիտում article-date 11:36 01-03-2016

Հիմնարկությունից գողություն կատարողին հայտնաբերեցին

Հիմնարկություններից մեկի աշխատակցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են խորքային ջրի պոմպ: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վեդի քաղաքի Կասյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արմեն Ե.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր