211652_close_icon
views-count9018 դիտում article-date 16:59 01-03-2016

7 զինծառայող հրաժարվել է կատարել պետի` զորամասի հրամանատարի և գումարտակի հրամանատարի հրամանը

Վարդան Բալյանին, Սևակ Հայրապետյանին, Մխիթար Հակոբյանին, Կամո Ղազարյանին, Վիտալի Բեկլարյանին և Անդրանիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայողներ, բացահայտ հրաժարվել են կատարել պետի` զորամասի հրամանատարի և գումարտակի հրամանատարի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 356 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր