211652_close_icon
views-count1750 դիտում article-date 09:21 02-03-2016

Հայաստանի տնտեսությունը 2.6 տոկոս անկում Է ունեցել, և ոչ թե 3 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2015 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.6 տոկոսով։ 2014 թվականին այդ ցուցանիշը 3 հազար 610 դոլար էր, իսկ 2015 թվականին՝ 3 հազար 515 դոլար։ Սա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշ Է և ուշագրավ Է նրանով, որ նույն ԱՎԾ-ն 2015 թվականին արձանագրել է տնտեսության, այսինքն համախառն ներքին արդյունքի 3 տոկոս աճ։ Փաստորեն մեր ՀՆԱ– ն աճել Է և միևնույն ժամանակ նաև նվազել։ Սա, իհարկե, պայմանավորված Է դոլար-դրամ փոխարժեքով։ Բայց եթե մենք ցանկանում ենք ուսումնասիրել, ասենք, Զիմբաբվեի, Գաբոնի, Ճապոնիայի, Կանադայի տնտեսական ցացանիշները, որպես հիմք վերցնում ենք դրանց դոլարային արտահայտությունները։ Ուստի կարող ենք արձանագրել, որ անցած տարի Հայաստանում տնտեսական 2.6 տոկոս անկում Է արձանագրվել, և ոչ թե 3 տոկոս աճ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր