211652_close_icon
views-count1930 դիտում article-date 09:28 02-03-2016

Նոր նախարար Լևոն Յոլյանը «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի». «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը հայտարարել է, թե «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի»։ «ՉԻ» - «Այս պահի դրությամբ» արտահայտությունը, համաձայնվեք, սպանիչ է։ Այսինքն՝ հիմա բիզնես չունի, բայց մեկ էլ տեսար՝ երեկոյան կողմ ունեցավ։ Կամ՝ հաջորդ չորեքշաբթի։ «Պրակտիկորեն» բառը նույնպես շատ հետաքրքիր է։ Մարդը գուցե տեսականորեն ինչ-որ բիզնես ունի, բայց պրակտիկորեն՝ չունի։ Եվ այս դեպքում նա միանգամայն իրավացի է։ Վերջին հաշվով՝ դեռ լավ չի ուսումնասիրել էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտը, դեռ չի ծանոթացել ֆինանսական հոսքերին ու «առկա պոտենցիալին», ի՞նչ իմանա՝ բիզնես ունի՞, թե ոչ։ Եթե պարզվի, որ ոլորտում լուրջ փողեր են շրջանառվում՝ կստացվի, որ «պրակտիկորեն» լավ էլ բիզնես ունի։ Մի խոսքով՝ ինչպես խորհրդային տարիներին «ռայկոմի քարտուղարներից» մեկն էր ասել հեռուստահարցազրույցում, «ունեմ մեկ կին և ավելի քան երեք երեխա»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր