211652_close_icon
views-count2202 դիտում article-date 09:10 26-02-2016

Լևոն Յոլյանը կրկին ցանկանում է էներգետիկայի նախարար դառնալ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը կրկին ցանկանում է էներգետիկայի նախարար դառնալ։ Եվ նա Սերժ Սարգսյանի մոտ ջանք չի խնայում այդ պաշտոնը ստանալու համար։ Ի դեպ, Յոլյանը բավական մտերիմ հարաբերություններ ունի Ս. Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, թե էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը շատով հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Եվ այդ խոսակցություններին զուգահեռ Յոլյանն ամեն ինչ անում է այդ աթոռին հասնելու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր