3716 դիտում
09:56 02-03-2016
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով զարգացումներ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել։ Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած Է եղել մեքենայի աջ կողմում, և, բնական Է, կրակել Է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայի ձախ կողմում։ Եվ հիմա քննարկվում Է այն վարկածը, որ Հենրիկ Ավագյանի կրակելուց և փախուստի դիմելուց հետո մարզպետի մեքենայի ուղղությամբ այլ կրակոցներ Էլ են հնչել։ Ու եթե սա ապացուցված համարվի, ապա կատարված հանցագործության աստիճանը ինքնաբերաբար կծանրանա։
Գրել Էինք, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք Է տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ լուրերի, վերջինիս պետք Է ազատ արձակեին՝ հիմք ընդունելով առողջական վիճակը։ Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ օրերս միջնորդություն Է ներկայացվել առողջապահության նախարարություն, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, և ստուգման ենթարկեն Գարեն Աթաջանյանին՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի Է, թե ոչ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3873 դիտում
09:14 13-02-2016
Ինչո՞ւ են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները շարունակում մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»
7561 դիտում
19:27 03-07-2015
Սուրիկ Խաչատրյանի դեմ ուղղված մահափորձի գործով ձերբակալվել է Սյունիքի մարզի 4 բնակիչ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»