211652_close_icon
views-count47858 դիտում article-date 13:50 24-05-2021

Տեղի ունեցած փոթորկի հետևանքով մոտ 30 միլիոն դրամի վնաս է պատճառվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականբամբ Հակոբ Հակոբյանի ընտանիքին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 23-ին, հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամու և փոթորկի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել նաև ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ, «Ճոյտ« մականվամբ Հակոբ Հակոբյանին պատկանող շենք-շինություններին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոթորկի հետևանքով «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող մոտ 200 մետր երկարության շինության թիթեղյա տանիքը քամին պոկել ու շպրտել է մի քանի մետր։

Թիթեղների որոշ հատվածներ շպրտվել են 100-150 մետր, մի քանի թիթեղներ էլ կպել էին հարևանությամբ տեղադրված բարձրավոլտ էլեկտրալարերին։

Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր վերացնում են խնդիրը և հեռացնում են թիթեղները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր