3214 դիտում
17:38 02-03-2016
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է 2016 թ. ընթացքում իրականացվող միջոցառումների ծրագրերը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է 2016 թ. ընթացքում իրականացվող միջոցառումների ծրագրերը և գերակա խնդիրները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկայացրել է 2016 թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների կատարման ընթացքը:
Նախարարը նշել է, որ իրականացվում են միջոցառումներ ինչպես երիտասարդական քաղաքականության, այնպես էլ ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման և այդ նպատակով իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Նրա խոսքերով՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացվում է առցանց դրամաշնորհային ծրագիրը, որը նպաստում է երիտասարդական քաղաքականության իրագործման բոլոր փուլերում երիտասարդների մասնակցության ավելացմանը, նրանց քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ձևավորմանը:
«Լուրջ աշխատանք է տարվում մանկապատանեկան սպորտի զարգացման ուղղությամբ, դա իրագործվում է իրավական և մեթոդական դաշտի կատարելագործման, նյութատեխնիկական բազայի համալրման միջոցով: Առաջ անցնելով ասեմ, որ հանրապետությունում գործող հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրում է դպրոցներում առկա նյութատեխնիկական բազան, իրականացնում է լուրջ հետազոտություն, որի հիման վրա կկառուցվի աշխատանքների հետագա ծրագիրը»,- ասել է նախարարը:
Նա խոսել է նաև հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման խթանմանն ուղղված աշխատանքների մասին՝ ընդգծելով դրա՝ որպես մարզական և մշակութային ժառանգության կարևորությունը:
«Այս տարի արդեն 13-րդ անգամ է, որ պետք է տեղի ունենա ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագուն մարզական ընտանիք» մրցույթը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի ավելանում է այդ մրցումներին մասնակցող ընտանիքների թիվը: Եթե 2004 թ. միջոցառմանը մասնակցել է 54 ընտանիք, ապա 2015 թ. մասնակից ընտանիքների թիվը արդեն 2065 էր, որոնց միացել են նաև հաշմանդամ ունեցող 19 ընտանիքներ: Սա և´ առողջ ապրելակերպ է, և´ սպորտի քարոզչություն, և´ ակտիվ հանգիստ, և´ հասարակությանը հաշմանդամների ինտեգրմանը նպաստող գործընթաց»,- նշել է Գ. Ղազարյանը և խոսել նաև 2017 թվականից սկսվող Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կառուցվելիք նոր հրաձգարանների մասին, ինչը ռազմավարական կարևոր նշանակություն է ունենալու մեր երկրի համար:
Նախարարը հատուկ անդրադարձել է հաշմանդամային սպորտին՝ ասելով, որ ՀՀ կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է այն մեծ ուշադրությունը, որ կա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:
«Այս նպատակով մենք սերտորեն համագործակցում ենք հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: 2015 թ. սկսած՝ իրականացվում է ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը՝ ուղղված այդ անձանց սոցիալական ինտեգրմանը և հաշմանդամային սպորտի զարգացմանը»,- եզրափակել է նախարար Ղազարյանը:
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
16:19 23-01-2019
Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
1266 դիտում
09:35 24-09-2014
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»