211652_close_icon
views-count2703 դիտում article-date 16:19 23-01-2019

Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ»,–ասված է որոշման տեքստում: Կենսագրություն Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1972թ. մարտի 12, ք. Երևան Կրթություն 1988-1992թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտ (գերազանցությամբ) Աշխատանքային գործունեություն 1992-1994 թթ. - Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, 1993-2009 թթ. - Երևանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում բասկետբոլի մարզիչ, 1996թ. - մեթոդիստ, 1999 - 2007թթ. ուսումնական գծով փոխտնօրեն 2007թ. - տնօրեն, 2000-2006թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս, 2002 թվականից` ասիստենտ, 2005 թվականից` դոցենտ 2009-2010թթ. - Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական համալսարանի մարմնամարզության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, 2010թ. - ավագ դասախոս, 2010-2013թթ. - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե, սպորտի բաժնի պետ, 2014 թ. - սպորտվարչության պետ 2014-2016թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2016-2018թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ 2018թ. հոկտեմբերի 10-ից - նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Այլ տվյալներ 1986-1992թթ. - Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն: 2002թ. - Մանկավարժական գիտությունների թեկնածու: 2005թ. - Շնորհվել է դոցենտի կոչում: 2010թ. - Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ: Հեղինակ է շուրջ 43 գիտական աշխատանքների և 1 դասագրքի` նվիրված ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզման տեսության և մեթոդիկայի խնդիրներին: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա

Նմանատիպ նյութեր