211652_close_icon
views-count3450 դիտում article-date 12:59 04-03-2016

Օբաման պատմել է պաշտոնավարման ավարտից հետո իր ծրագրերի մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է նախագահի իր լիազորությունների ավարտից հետո ևս մի քանի տարի մնալ Վաշինգտոնում, որպեսզի իր կրտսեր դուստրը՝ Սաշան, կարողանա ավարտել դպրոցը: Այդ մասին նա հայտարարել է Միլուոքի կատարած այցի ժամանակ, գրում է The Washington Post-ը: Օբաման ճաշել է ընկերության ռեստորաններից մեկում 4 կանանց և մի տղամարդու հետ, ովքեր ավելի վաղ նրան նամակ էին գրել բուժսպասարկման հասանելիության ծրագրի մասին, որի նախաձեռնողը հենց ԱՄՆ-ի նախագահն է: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին: Ներկայիս նախագահ Օբաման չի կարող 3-րդ անգամ առաջադրվել, իսկ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017 թ-ի հունվարին:

Նմանատիպ նյութեր