4616 դիտում
15:37 19-01-2017
Օբաման պատմել է, թե ինչով է զբաղվելու Սպիտակ Տնից հեռանալուց հետո և որ դեպքում կխախտի լռությունը
Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանում է հեղինակության ամենաբարձր վարկանիշով, ինչը վկայում են տարբեր հարցումները։
BBC-ի փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկացիների 60%-ը գոհունակությամբ է խոսում նրա ղեկավարման մեխանիզմների մասին։
Վերջին մամուլի ասուլիսում 55-ամյա Օբաման խոստացել էր, որ ավելի շատ ժամանակ կանցկացնի իր ընտանիքի հետ, իսկ հեռանալուց հետո առաջին տարում կսկսի գիրք գրել և որոշ ժամանակ հեռու կմնա հանրային ելույթներից։
Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ կխախտի լռությունը, եթե ստիպված լինի պաշտպանել իրական արժեքները։ Որպես օրինակ, հեռացող նախագահը նշել է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու, մամուլը ճնշելու, քվեարկությանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև երեխաների հետ ԱՄՆ ժամանած անօրինական միգրանտներին արտաքսելու փորձերը։
Հունվարի 20-ին տեղի է ունենալու այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Նմանատիպ նյութեր
7457 դիտում
14:44 14-02-2021
Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում է սպա սրահներում․ Mirror
3061 դիտում
16:57 11-01-2019
Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է զբաղվելու հունվարի 14-ից հետո
2118 դիտում
11:28 04-07-2019
Ինչով է զբաղվելու Պուտինը 2024 թվականից հետո. ՌԴ նախագահը դժվարացել է կանխատեսումներ անել
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին