211652_close_icon
views-count1352 դիտում article-date 10:10 04-03-2016

ՕԵԿ-ը նյարդայնացնում է նաև ընդդիմադիրներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՕԵԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները խորհրդարանում խոսում են գրեթե ամեն ինչից: Ինչպես վերջերս հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, հինգ հոգանոց խմբակցությունով վեց հարց են տալիս: Երբ ընդդիմադիր խմբակցությունների ակտիվությանը երբեմն «թարս աչքով» է նայում իշխանությունը, սա ընկալում ես որպես իշխանություն-ընդդիմություն հավերժ պայքարի համատեքստում: Արի ու տես, սակայն, որ ՕԵ խմբակցության ակտիվությունը նյարդայնացնում է նաև ընդդիմադիրներին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, այսօր խոսելով խորհրդարանի արդյունավետ աշխատանքի մասին, ակնարկով քննադատեց ՕԵ խմբակցությանը: «Ինձ համար անհասկանալի է, երբ հինգ հոգանոց խմբակցությունից վեց հոգով ելույթ են ունենում, իսկ այդքանից հետո խմբակցության ղեկավարն է խոսում»: ՕԵ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ էլ հակադարձեց. «Բա պիտի խոսենք: 25 հոգու տեղ էլ կխոսենք»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր