211652_close_icon
views-count19602 դիտում article-date 19:13 04-03-2016

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց ու պարգևատրեց կին զինծառայողներին, ազատամարտիկներին ու զինվորների մայրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 4-ին տեղի է ունեցել Կանանց տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ ազգային հերոսների հարազատներ, զինված ուժերում միաժամանակ ծառայող եռյակ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ, կին զինառայողներ և ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Միջոցառման սկզբում ներկայացվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած «Սպասիր, և ես կգամ» ֆիլմը` սահմանամերձ գյուղերում ընտանիքի կրակը միշտ վառ պահող կանանց, սերունդ դաստիարակող ուսուցչուհիների, զինվոր որդիների տունդարձին սպասող մայրերի մասին: Տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք են ասել կին զինծառայողներ և ազատամարտիկներ, զինվորների մայրեր, ժամկետային զինծառայողներ: Իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որտեղ կանանց տոնը նշվում է մեկ ամիս շարունակ, ինչը միմիայն փաստում է այն իրողությունը, որ հայ տղամարդիկ իրենց կանանց անչափ շատ են սիրում. «Ես շնորհավորում եմ մեր մայրերին, քույրերին, կանանց մարտի 8-ի կապակցությամբ: Միջոցառման սկզբում ցուցադրված ֆիլմը, կին զինվորականների ելույթները մեզ թույլ են տալիս ևս մեկ անգամ հպարտորեն ասել, որ մեր կանայք` հայ տղամարդու կողքին կանգնած, նրա հետ հավասար հաղթահարել են բոլոր դժվարությունները, հաղթել պատերազմը` միևնույն ժամանակ մեր օջախները լցնելով իրենց ջերմությամբ, գեղեցկությամբ ու հայի երկիրը պահելով խաղաղ»,- նշել է նախարարը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինված ուժերում ծառայող կանանց և ազատամարտիկների, Արցախյան հերոսամարտում ընկած հայորդիների մայրերին և այրիներին հանձնել է պարգևներ և արժեքավոր նվերներ: Միջոցառումն ավարտվել է երգիչ-երգչուհիների` հայ կանանց նվիրված կատարումներով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 214+
214+

Նմանատիպ նյութեր