211652_close_icon

Հրաչյա Հարությունյանի հարազատները անորոշության մեջ են եւ շատ ընկճված. վերջին աղմկահարույց հեռախոսազանգից հետո նրանից ոչ մի տեղեկություն եւ հեռախոսազանգ չեն ստացել

views-count3028 դիտում article-date 12:47 05-03-2016
Հրաչյա Հարությունյանը մինչեւ իր վերջին հեռախոսազանգը, երբ հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ իրեն ստորացնում են, օրվա մեջ նույնիսկ երկու անգամ հարազատներին զանգ էր տալիս: Այնինչ այդ հեռախոսազանգից հետո արդեն 10 օրից ավելի է, ինչ հարազատները նրանից հեռախոսազանգ չեն ստացել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նա նշեց, որ անորոշության մեջ են, քանի որ դեսպանատնից էլ չեն արձագանքել. «Չգիտենք էլ, թե ինչ պետք է անենք, ուր պետք է դիմենք: Հիմա նա առանձին խցում է եւ առողջական վիճակի մաիսն էլ տեղեկություններ չունենք»: Հիշեցենք, որ Հ. Հարությունյանի հարազատները դիմում էին ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ գրություն էր ուղարկվել Մոսկվայի դեսպանատուն՝ պարզաբանում տալու համար, թե ինչու են ճնշումներ գործադրվում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Հ. Հարությունյանին առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում եւ ստորացնում են եւ վերաբերվում, ինչպես անասունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հ. Հարությունյանի աները՝ ավելացնելով, որ Հրաչյան է զանգ տվել եւ այդ մասին հայտնել իրեն: Բացի այդ, բանտի աշխատակիցներից մեկը, ով հայտնել էր, թե վթարից տուժածներից մեկը իր ծանոթն է, Հ. Հարությունյանի առաջ 1 միլիոն 200 հազար գումարի պահանջ էր դրել: Նաեւ առողջական խնդիրներ ունի: «Ողնաշարի հետ կաված խնդիր ունի չի, կարողանում տեղաշարժվել, զանգ էր տվել ինձ, որ այդ թղթերը ուղարկեմ բանտապետին ու այդ մասին հայտնեց: Ասաց, որ նաեւ այդքան գումարի պահանջ են դրել: Այնինչ, Արա Աբրահամյանը բոլոր տուժածներին 2 միլիոնի չափով գումար է տվել: Հրաչյան նաեւ ասց, որ իրեն չեն ծեծում, բայց անընդհատ նեղում են եւ ստորացնում»,- ասել էր Վ. Մարտիրոսյանը: Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նշել էր, որ գնալու է Արդարադատության նախարարություն և դիմում գրի, որպեսզի ուղարկեն ՌԴ դեսպանատուն եւ այնտեղից պարզաբանում տան, թե ինչ է կատարվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի և 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ նրա վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել էր երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր