2637 դիտում
12:33 05-08-2014
Հրաչյա Հարությունյանի հարազատները չեն կարողանում կապ հաստատել ոչ նրա, ոչ նրա փաստաբանի հետ, բայց դատավճիռը բողոքարկելու են
Հրաչյա Հարությունյանի հարազատները դժգոհ են վճռից: Նրանք 4 չորս տարվա ազատազրկում էին ակնկալում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Անահիտը: Միաժամանակ ավելացրեց, որ վճիռը բողոքարկելու են, սակայն չեն կարողանում փաստաբանի հետ կապ հաստատել, քանի որ հեռախոսը չի վերցնում: Իսկ Հրաչյա Հարությունյանի հետ ընդհանրապես կապի միջոց չունեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի 9 ամսվա բանտարկության:
Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին է հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չի անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
6041 դիտում
13:54 25-07-2014
17 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու դատավճիռը բողոքարկելու են
7145 դիտում
16:20 14-10-2014
Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր