211652_close_icon
views-count2605 դիտում article-date 15:25 05-03-2016

ՀՎԿ-ն կմասնակցի Հրազդանի քաղաքապետի ընտրություններին և կառաջադրի Արթուր Միսակյանի թեկնածությունը

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր: Կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ և կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանին: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Հրազդանի` որպես հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկի, քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին: Կուսակցությունը դիմում է նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և անհատներին` իրենց ակտիվ մասնակցությամբ ապահովել ընտրությունների ազատ ու արդար անցկացումը: Նիստում նաև քննարկվել է «Հայկական վերածննդին» միացած Հասարակական Կազմակերպությունների հետ հետագա համագործակցության ձևաչափին վերաբերյալ հարցեր: Ըստ այդմ, որոշվել է Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ ստեղծել Հայկական վերածնունդ քաղաքացիական համագործակցության պլատֆորմ, որի կառավարման և կառուցվածքային մարմինները կձևավորվեն երկշաբաթյա ժամկետում: «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր