3917 դիտում
17:45 05-03-2016
«Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 208 երկրում. տեսանյութ
Այսօր Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կկայանա ոչ միայն 25-րդ տուրի, այլ նաև Բունդեսլիգայի ամբողջ առաջնության կենտրոնական հանդիպումը. «Բորուսիա»-«Բավարիա»:
Ընդամենը 1 տուր առաջ այս հանդիպումը մարզական առումով չուներ ներկայիս նշանակությունը: «Բավարիան» 8 միավորով առաջ էր, չեմպիոնական ինտրգի մասին ավելորդ էր խոսել:
Սակայն 24-րդ տուրից հետո ամեն ինչ փոխվեց. «Բավարիան» տանը սենսացիոն պարտություն կրեց «Մայնցից»` 1:2, «Բորուսիան» դրսում ոչ հիմնական կազմով հաղթեց «Դարմշտատդին» և այս թիմերի միջև միավորների տարբերությունը կրճատվեց 5-ի:
Իսկ դա նշանակում է, որ «Բորուսիայի» հաղթանակի դեպքում չեմպիոնական մրցավազքը նոր թափ է հավաքելու: Դորտմունդիցիների համար դա հեշտ գործ չէ, սակայն Խոսեպ Գվարդիոլայի թիմն է, ինչպես պարզվեց, երկաթից չէ: Այնպես որ, մեզ այսօր ֆանտաստիկ դիմակայությու է սպասվում:
Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Բավական է ասել, որ խաղը ուղիղ եթերով հեռարձակվելու է աշխարհի 208 երկրներում, ինչը այս թիմերի միջև դիմակայությունների նոր ռեկորդ է:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3382 դիտում
21:27 12-05-2016
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը առաջին անգամ ուղիղ եթերով կհեռարձակվի YouTube-ով
3786 դիտում
15:37 12-07-2016
Չեմպիոնների լիգա. «Դինամո» (Թբիլիսի»-«Ալաշկերտ» հանդիպումը կհեռարձակվի Հ1-ով
4482 դիտում
18:34 31-08-2016
Չեխիա - Հայաստան հանդիպումը կհեռարձակվի Հանրային Հեռուստատեսությամբ
Այս բաժնից
1060 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
1111 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1822 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն