211652_close_icon
views-count2312 դիտում article-date 16:00 06-03-2016

Ժաննա դ՛ Արկի մատանին վերադարձվել է Ֆրանսիա

Ժաննա դ'Արկի պատանին վերադարձվել է Ֆրանսիային` աճուրդում վաճառվելով 297.6 հազար ֆունտ ստեռլինգով: Արժեքավոր նմուշը ձեռք է բերել Puy du Fou հիմնադրամը, որը զբաղվում է Ֆրանսիային պատմամշակութային արժեքների պահպանման հարցերով: Բանն այն է, որ Ժաննա դ’Արկին պատկանած մատանին վաճառվել է մեկնարկային գնից 30 անգամ ավելի թանկ: Հիմնադրամի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ մատանու վերադարձը Ֆրանսիա շատ խորհրդանշական իմաստ է կրում: Ֆրանսիայի ազգային ճակատ կուսակցության ղեկավար Մարին լը Պենն շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենից` նմուշը Ֆրանսիա վերադարձնելու համար: Հայտնի է, որ Օռլեանի կույսը տվյալ մատանին 1431թ.-ին հանձնել է Անգլիայի կարդինալին: Հիշեցնենք, որ Ժաննա դ՛Արկի մատանին Լոնդոնյան [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/04/78659/]աճուրդում վաճառվել էր[/url] 297.6 հազար ֆունտ ստեռլինգով: 15-րդ դարի մատանին, որը ենթադրվում է, որ պատկանել է Ժաննա դ՛ Արկին, կանխատեսվում էր վաճառել 10-14 հազար ֆունտով, սակայն դրա գինը հասել էր ռեկորդային սահմանի:

Նմանատիպ նյութեր