211652_close_icon
views-count3798 դիտում article-date 22:40 07-03-2016

«Լեսթերի» խաղացողներին թույլ չեն տվել ներս մտնել Լոնդոնի էլիտար գիշերային ակումբ. տեսանյութ

Անգլիայի առաջնությունում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո «Լեսթերի» խաղացողները ցանկացել են Լոնդոնի էլիտար գիշերային բարերից մեկում տոնել կիսապաշտպան Դենի Դրինքուոթերի ծննդյան 26-րդ տարեդարձը: Սակայն ֆուտբոլիստներին թույլ չեն տվել ակումբ մտնել` առանց պատճառը բացատրելու: Դրինքուոթերը, Էնդի Քինգը, Մեթի Ջեյմսն ու Բեն Համերը այդպես էլ չեն կարողացել ներս մտնել: Մինչդեռ նույն պահին, երբ նրանք փորձել են ակումբ մտնել, այնտեղ անարգել ներս են մտել «Տոտենհեմի» խաղացողներ Ուգո Լյորիսը, Էրիկ Դայերն ու Նասեր Շադլին և վերջիններիս ոչ ոք ոչինչ չի ասել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր