54906 դիտում
11:49 13-10-2018
Արդեն որերորդ բողոքն եմ ստանում աշակերտներից, որ երբ շուտ են գալիս դպրոց՝ ստիպված փողոցում են սպասում, մինչև թույլ տան ներս մտնել. ԿԳ նախարար
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ բողոքներ է ստանում այն մասին, թե աշակերտները դպրոց շուտ հասնելու դեպքում ստիպված են լինում սպասել փողոցում, մինչև թույլ են տալիս մտնել դպրոց:
«Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք:
Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք...
Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորություն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը:
Շնորհակալություն համագործակցության համար»,-գրել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
3798 դիտում
22:40 07-03-2016
«Լեսթերի» խաղացողներին թույլ չեն տվել ներս մտնել Լոնդոնի էլիտար գիշերային ակումբ. տեսանյութ
1083 դիտում
13:58 26-05-2022
Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել. News.am
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»