211652_close_icon
views-count3062 դիտում article-date 16:31 08-03-2016

Իրանական ավիապարկը համալրվելու է բրազիլական օդանավերով

Իրանական Zagros Airlines ավիաընկերությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական Embraer ընկերության նհետ 20 ուղևորատար օդանավերի ձեռքբերման շուրջ, հայտնում է Eranico գործակալությունը: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ՝ Zagros-ի գլխավոր տնօրեն Խուշեն Սադդիղը նշել է, որ Embraer-ի հետ վերջին բանակցությունները դրական արդյունք են տվել: Zagors Airlines-ը պատրաստ է գնել 20 միավոր 135 տեղի ինքնաթիռ, որոնց դիմաց պատրաստ է միանգամից վճարել ընդհանուր գումարի 10%-ը: Ավելի վաղ Boeing-ի եվրոպական մրցակիցը՝ Airbus-ը, պայմանավորվել էր Իրանին 118 ուղևորատար ինքնաթիռներ վաճառելու մասին: Նշենք, որ Իրանի ավիապարկը ամբողջովին բաղկացած է հնացած ինքնաթիռներից: Ներկա պահին այդ երկիրն ունի 150 օդանավ, որոնք շահագործվում են 20 տարուց ավելի:

Նմանատիպ նյութեր