211652_close_icon
views-count31192 դիտում article-date 18:59 08-03-2016

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել դեպքի վայր մեկնող փրկարարների ավտոմեքենային. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան-Նոր գյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 TO 785 համարանիշի և Վահրամ Հակոբյանի վարած ЗИЛ 130 ԱԲ 40 մակնիշի 605 VV 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Volkswagen վարորդ Ն. Խաչատրյանը և նրա ուղևորներ` 35-ամյա Թերեզա Երիկյանը, 9-ամյա Մաքսիմ Սարգսյանը, 44-ամյա Սանասար Սարգսյանը և 36-ամյա Թերմինե Երիկյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ 130-ը հաշվառված է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում և փրկարարները ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի և օղակի հրամանատար Արթուր Դալլաքյանի գլխավորությամբ կանչով մեկնում էին Մայակովսկի գյուղ, որտեղ մահվան ելքով դժբախտ պատահար էր տեղի ունեցել. քաղաքացին էլեկտրական աշխատանքներ կատարելու ժամանակ ծառից վայր է ընկել և տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը` Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Volkswagen -ը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ЗИЛ 130-ին հետո` պատին: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է օղու դատարկ և կիսադատարկ շշեր, կերուխումի անհրաժեշտ սնունդ ու պարագաներ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորների մեջ կան նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր