45305 դիտում
09:05 15-12-2017
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Չայնի»-ի ոլորաններում 31-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 06-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ГАЗ 3110 մակնիշի 34 UP 949 համարանիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 2106 մակնիշի 35 PC 922 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Հովհաննես Վարդանյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+