1655 դիտում
10:14 09-03-2016
Պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայում, պետությունն էլ մեկ կալանավորի վրա ծախսում է օրական համարյա տասը եվրո։
«ՉԻ» - Հասկանալի է, որ այդ տասը եվրոն միայն կալանավորների վրա չի ծախսվում՝ դրանով նաև շենքերն են պահպանվում, հսկիչների աշխատավարձերն են վճարվում և այլն։ Բայց ոնց էլ հաշվում ենք՝ էլի այդ գումարի մոտ կեսը պետաթյունը նախատեսում է ծախսել կալանավորների սննդի ու հագուստի վրա։ Իսկ դա արդեն օրական 5 եվրո է, կամ՝ ամսական մոտ 80 հազար դրամ։ Այլ կերպ ասած՝ պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին։ Դեռ չհաշված, որ կալանավորները կոմունալ ծախսեր չեն անում։
Չէ, մենք հասկանում ենք, որ իրականում այդ գումարներն այլ գրպաններ են մտնում։ Բայց փաստը մնում է փաստ՝ եթե ամեն ինչ օրենքով լինի, պետության տված թոշակով տարեցները կալանավորներից երկու անգամ ավելի վատ կապրեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
00:14 27-09-2014
Ես նայում եմ քեզ, դու նայում ես ինձ. տեսանյութ
1591 դիտում
22:46 21-10-2024
Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում». 168.am
Այս բաժնից
1300 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»