211652_close_icon
views-count1998 դիտում article-date 16:34 09-03-2016

Կիևում ցուցարարները Ռուսաստանի դեսպանության շենքի վրա քարեր են նետել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող ՌԴ դեսպանության շենքի առաջ այսօր հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «112 Украина»-ն, նշված շենքի մոտ են հավաքվել մի քանի հարյուր ցուցարարներ, ովքեր պահանջել են ռուսական իշխանություններից ազատ արձակել ձերբակալված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ով մեղադրվում է ռուս լրագրողի սպանության մեջ: Ցուցարարները քարեր և յոդով շշեր են նետել շենքի ուղղությամբ, ինչից հետո նշված վայր են ժամանել Ազգային գվարդիականները: Ակցիայի հետ կապված՝ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի իշխանություններին, սակայն Կիևը չի արձագանքել դրան:

Նմանատիպ նյութեր