211652_close_icon
views-count2319 դիտում article-date 14:12 15-05-2014

Ցուցարարները քարեր են նետել Էրդողանի ավտոմեքենայի վրա. տեսանյութ

Նախօրեին Թուրքիայի Մանիսա նահանգ ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոմեքենան քարկոծվել է Սոմա ածխահանքում տեղի ունեցած աղետի պատճառով սկսված բազմահազարանոց ցուցարարների կողմից: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 282-ի: Այսօր կեսօրին Սոմա են ժամանել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և կառավարության մի շարք անդամներ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված: Թուրքիայում գործում է ընդհանուր հաշվով 740 ածխահանք, որոնցում աշխատում է 48,706 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր