211652_close_icon
views-count2863 դիտում article-date 17:12 09-03-2016

Զլաթան Իբրահիմովիչ. Տեսնենք, գոնե այս անգամ «Չելսիի» խաղացողները իրենց տղամարդու պես պահեն. տեսանյութ

ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսիի» հետ պատասխան խաղից առաջ հիշել է նախորդ մրցաշրջանում Լոնդոնում կայացած հանդիպման (2:2) ժամանակ մրցակցի խաղացողների վարքագիծը: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը այն ժամանակ Օսկարի դեմ կանոնները խախտելու համարր խաղադաշտից հեռացվեց, իսկ խաղից հետո ամոթանք տվեց «Չելսիի» խաղացողներին, որոնք մրցավարին պահանջում էին կարմիր քարտ ցույց տալ շվեդին: «Հուսով եմ, այս անգամ «Չելսիի» խաղացողները իրենց տղամարդու ես կպահեն: Նախորդ անգամ Լոնդոնում ես դա չնկատեցի: Այն ժամանակ ես պարզապես չէի սպասում հասուն խաղացողներից նման վարքագիծ: Սակայն այժմ նոր խաղ է լինելու: Երբեք վրեժի մասին չեմ մտածում: Հուսով եմ, որ այս անգամ խաղադաշտում ավելի երկար կմնամ, քան` այն ժամանակ և հնարավորություն կունենամ անել այն, ինչն իմ մոտ ավելի լավ է ստացվում: Այսինքն` ֆուտբոլ խաղալ», ասել է Իբրահիմովիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր