Զլաթան Իբրահիմովիչ. Հաջորդ անգամ ավելի լավ կխաղամ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպման (0:0) մասին:
«Իմ գոլային պահի մասով ասել, որ ես ստիպված էի գնդակին հասնել, այլ ոչ թե` գրոհել, սակայն բոլոր դեպքերում, ես պետք է դարպասի ուղղությամբ հարվածեի: Հաջորդ հանդիպմանն ավելի լավ կխաղամ:
Բավական բարդ, միևնույն ժամանակ` լավ խաղ էր: Դա լավ արդյունք էր «Լիվերպուլի» հետ արտագնա խաղում: «Լիվերպուլը» թոփ-ակումբերին դեռևս չի պարտվել սեփական հարկի տակ:
Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի շատ պահեր ունեցավ, իսկ մենք շարունակում էին քրտնաջան աշխատանքը: Բայց մենք կարող ենք ավելի լավ խաղալ», ասել է Իբրահիմովիչը: