2512 դիտում
22:08 09-03-2016
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հանդիպում է ունեցել Անգլիայի Բարձր Դատարանի Հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահի հետ
Այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Բիրմինգեմում հանդիպում է ունեցել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և Անգլիայի Բարձր Դատարանի նախագահի կողմից երկկողմանի
աշխատանքային այցերի կազմակերպման համաձայնություն է ձեռք բերվել՝ առավել մանրամասն ուսումնասիրելու պարտապանի իրավունքների երաշխիքների ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգերը երկու երկրներում:
Հիշեցնենք, որ Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-10-ը աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
16:14 09-09-2015
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հանդիպել է ռուսաստանցի իր գործընկեր Արթուր Պարֆենչիկովի հետ
4223 դիտում
20:14 29-02-2016
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հրամաններ է ստորագրել
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր