211652_close_icon
views-count5640 դիտում article-date 09:54 10-03-2016

Կադրային փոփոխություն 6-րդ վարչությունում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաև ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել Է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաև ստացել է գնդապետի կոչում։ Կադրային փոփոխությունների մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, վերջին օրերին Վլադիմիր Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ Է կատարել համակարգում։ Մասնավորապես, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ հեռացվել են զբաղեցրած պաշտոնից»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր