Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի միջև «գաղափարական հակասություն» է նկատվում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի միջև «գաղափարական հակասություններ» են նկատվում: Բանն այն է, որ երեկ Շարմազանովը հայտարարել է. «Մենք երբեք չենք ասում, որ Հանրապետականն ամենախելացին է: Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները, որոնք հնարավորություն կտան բարձրացնել մեր հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»:
Այնինչ՝ դեռ 2014 թ. Գալուստ Սահակյանն ասել էր. «Մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավը չկա»: Այս տարվա հունվարին էլ նա նման մեկ այլ միտք էր հայտնել. «Այնպես չէ, որ մենք բոլորս ամենաարդյունավետն ենք, պարզապես հիմա մի ժամանակաշրջան է, որ մեզնից լավը դեռևս չի առաջացել»:
Միայն թե, կարծում ենք, շատերը համաձայն կլինեն մեր պնդմանը, որ իրականում ՀՀԿ-ն ամենավատն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: