1890 դիտում
21:40 04-12-2014
Գալուստ Սահակյանի եւ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ նիստում կընտրվի Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.00-ին տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարեվերջյան խորհրդի նիստը, որի ընթացքում կընտրվի խորհրդի նախագահ:
Խորհրդի նախագահն այս պահին Տիգրան Սարգսյանն է: Նիստը վարելու է խորհրդի անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցելու են նաեւ խորհրդի անդամներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Խորհրդի նախագահի ընտրությունից հետո, օրակարգի 2-րդ հարցը համալսարանի 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն է եւ համալսարանի 2015թ. բյուջեի նախագիծը, որը կներկայացնի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Խորհուրդը կքննարկի եւ կգնահատի հաշվետվությունը, ապա կհաստատի համալսարանի 2015թ. բյուջեն:
Նմանատիպ նյութեր
2307 դիտում
10:01 10-03-2016
Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի միջև «գաղափարական հակասություն» է նկատվում. «Չորրորդ իշխանություն»
1290 դիտում
16:05 27-11-2014
Բաքվի լկտի սադրանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը. Գալուստ Սահակյանի ելույթը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»