211652_close_icon
views-count1941 դիտում article-date 09:20 11-03-2016

Սերժ Սարգսյանը Կիպրոս է մեկնելու առանց Շարմազանովի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Կիպրոս։ Ի սկզբանե նախատեսված Է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաև ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար։ Սակայն, երբ պարզվել է, որ ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ի վիճակի չի լինի մասնակցելու երկուշաբթի մեկնարկող քառօրյային, Շարմազանովի մեկնումը չեղյալ է հայտարարվել։ Իհարկե, տեսականորեն կա նաև Աժ երկրորդ փոխնախագահը՝ Հերմինե Նաղդալյանը։ Սակայն Հայաստանի իշխանական վերնախավը կասկածներ ունի, որ Նաղդալյանը չի կարողանա պատգամավորներին միայնակ «բերման» ենթարկել, որպեսզի նախագծերի քվերակությունները չտապալվեն։ Դրա համար Էլ միանգամից երկու փոխխոսնակի են վստահել աշխատանքը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր