211652_close_icon
views-count79631 դիտում article-date 11:02 11-03-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուք-դանակահարությունից. դատարանը կասկածյալներից մեկին ազատ է արձակել, հիմնական կասկածյալին որոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քնչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Օսեյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզային ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աղասու Աթաբեկյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է Երևանի բնակիչներ, 24-ամյա Գեորգի Մերուժանի Խոջոյանի, 26-ամյա Սերգեյ Հրաչյայի Հակոբյանի և 26-ամյա Էմիլ Հովհաննեսի Հովհաննիսյանի հետ Փարաքարի միջնակարգ դպրոցի դիմաց խուլիգանական դրդումներով վիճաբանություն անելու մեջ, որի ժամանակ հայր և որդի՝ 44-ամյա Արմեն Պետրոսյանն ու 19-ամյա Վարդան Պետրոսյանը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մանվել Սիմոնյանը 4 ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշում է քննիչի միջնորդությունը մերժել, ինչից հետո Ս. Աթաբեկյանը տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ քննիչ Օսեյանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվում է որոշում՝ ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու մասին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ կասկածյալներ Գ. Խոջոյանն ու Ս. Հակոբյանը ազատվում են արգելանքից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ՝ Է. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունը հայր և որդի Ավետիսյանների և Գ. Խոջոյանի, Ս. Աթաբեկյանի, Ս. Հակոբյանի միջև, որից հետո Է. Հովհաննիսյանը BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս է գալիս, մոտենում կռվի վայր և ձեռքին եղած կասկածելի իրով մարմնական վնասվածքներ պատճառում հայր և որդուն, իսկ հետո ընկերների հետ դեպքի վայրից դիմում են փախուստի: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/08/79022/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից մարտի 8-ին ձերբակալվել էին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 15 շենքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Հակոբյանը: Եռյակը ձերբակալվել էր մարտի 7-ին Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ հայր և որդի, Փարաքար գյուղի բնակիչներ, 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Նշված փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վիրավոր հայրն ու որդին տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների հայտարարության, նրանք իր վիճակի չէին եղել կատարվածի մասին բացատրություններ տալ: Բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայրն ու որդին փրկվել էին, իսկ Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ եռյակին բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 4-րդը դիմել էր փախուստի, իսկ ձերբակալվածներից Գ. Խոջոյանը նախկինում եղել է դատապարտված, երբ ոչ սթափ վիճակում [url=https://shamshyan.com/hy/article/2014/06/14/17437/]2014 թվականի հունիսի 14-ին[/url] իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և բախվել Lexus-ին, ինչի համար այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և քննիչ Գոռ Թադևոսյանի որոշումներով ձերբակալվել էր, իսկ գործն ուղարկվել էր դատարան, ով դատարանի որոշմամբ ազատազրկվել էր: [b]Կասկածյալ, նախկինում դատապարտված, 24-ամյա Գեորգի Մերուժանի Խոջոյան [/b][img]/ups/images/0647509001457678193151941.jpg[/img] [b]Կասկածյալ, 24-ամյա Սուրեն Աղասու Աթաբեկյան (փաստաբանի որդի) [/b][img]/ups/images/0946647001457678221367650.jpg[/img] [b]Կասկածյալ, 26-ամյա Սերգեյ Հրաչյայի Հակոբյան [/b][img]/ups/images/0497903001457678250194452.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [color=#CC0000][b]Մանրամասները դիտեք «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, կիրակի՝ մարտի 13-ին, ժամը 22:00-ին: [/b][/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր