37739 դիտում
21:44 18-03-2016
Հետախուզում է հայտարարվել Փարաքարի միջնակարգ դպրոցի մոտ հայր և որդի դանակահարած անձի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Փարաքար գյուղում հայր և որդի Պետրոսյանների դանակահարության հանգամանքները՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Մարտի 7-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 1997թ. ծնված Վարդան Արմենի Պետրոսյանը և նրա հայրը՝ 1972թ. ծնված Արմեն Վարդանի Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, թոքի վնասումով»։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Պետրոսյաններին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, հանգամանքները, և նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16 :00-ի սահմաններում, Արմավիրի Փարաքար գյուղում՝ մթերային խանութի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ Ս.Աթաբեկյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, իր առավելությունները ընդգծելու մոլուցքով՝ գոռգոռացել և վիճաբանել է Փարաքար գյուղի բնակիչներ, հայր և որդի Պետրոսյանների հետ: Վիճաբանության ժամանակ մեկ այլ անձ կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ մեկական հարված է հասցրել հայր և որդի Պետրոսյաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։
Քննությամբ պարզվել է ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Է.Հովհաննիսյանն է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2016 թվականի մարտի 17-ին քննիչը որոշում է կայացրել Է.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
26-ամյա Էմիլ Հովհաննիսյան
[img]/ups/images/0037843001458323407770.jpg[/img]
Կասկածյալ, նախկինում դատապարտված, 24-ամյա Գեորգի Մերուժանի Խոջոյան
[img]/ups/images/0139156001458324140565266.jpg[/img]
Կասկածյալ, 24-ամյա Սուրեն Աղասու Աթաբեկյան (փաստաբանի որդի)
[img]/ups/images/0122130001458324197125124.jpg[/img]
Կասկածյալ, 26-ամյա Սերգեյ Հրաչյայի Հակոբյան
[img]/ups/images/0935549001458324254992116.jpg[/img]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/10/79225/]ավելի վաղ [/url]հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները որոնում էին Երևան քաղաքի Շինարարների փողոցի 14 շենքի բնակիչ, 26-ամյա Էմիլ Հովհաննիսյանին: Վերջինս կասկածվում էր մարտի 7-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ խուլիգանական դրդումներով հայր և որդի` 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին սուր կտրող-ծակող առարկայից մարմնական վնասվածքներ պատճաեռելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Վաղարշապատի ոստիկանությունում և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռք էին բերվել անհերքելի ապացույցներ, այդ թվում` վկաներ և վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկների արձանագրած կադրերը, որով երևում էր, թե ինչպես է կասկածյալ Է. Հովհաննիսյանը BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս գալիս, միանում իր ընկերներին և դանակի հարվածներ հասցնում հայր և որդի Պետրոսյաններին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39453 դիտում
22:12 07-03-2016
Արտակարգ դեպք Փարաքար գյուղում. միջնակարգ դպրոցի մոտից հայր և որդի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց