211652_close_icon
views-count10699 դիտում article-date 11:23 11-03-2016

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ամուսնացնում է որդուն, հարսանիքին անգամ թուրք հրավիրյալներ են լինելու. ինչով է տարբերվելու հարսանիքը, ով է նրանց հարսնացուն եւ ավելին

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հունիսին պատրաստվում է ամուսնացնել որդուն: Հարսանիքը մեծամասշտաբ է լինելու եւ աչքի է ընկնելու հրավիրյալներով եւ հայկական ավանդական կոլորիտի եւ ծիսակատարությունների պահպանմամբ: Ավելին, հրավիրյալների ցանկում նաեւ ազգությամբ հայտնի թուրք գործիչներ են լինելու: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նա նշեց, որ տարբեր երկրներում շատ ընկերներ ունի, որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ է, այդ թվում՝ այսօրվա սահմաններով Թուրքիայում: «Այնտեղ մոտ բարեկամներ ունեմ, ընկերներ, որենց հետ իմ շփումները անցնում են ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման խողովակով»,- նշեց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե հարսնացուն հայտնի ընտանիքից է, թե ոչ, պատասխանեց, որ հարսնացուն սովորական հայկական ավանդական ընտանիքից է: «Տղաս իր ընտրությունը կատարել է եւ մենք մեր հավանությունն ու օրհնությունը տվել ենք»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը:

Նմանատիպ նյութեր