69957 դիտում
11:47 11-03-2016
Նոր մանրամասներ՝ Երևանում՝ «Առլի» կարաոկե ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից. տուժածը «Դեկոր» ՍՊԸ-ի տնօրենն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, պարզել են մարտի 9-ին Երևանի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակցի և տուժածի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 36-ամյա Արման Մխիթարյանը, իսկ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 82 շենքի բնակիչ, 26-ամյա Ահարոն Մանուկյանը:
Վերջինս հետաքննչական բաժանմունքում դեպքի վերաբերյալ բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ա. Մխիթարյանը աշխատում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող «Դեկոր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մխիթարյանը այդ օրը «Առլի» ակումբում նշելիս է եղել ընկերներից մեկի ավտոմեքենայի «մաղարիչը», որի ժամանակ Ահարոն Մանուկյանը իր ընկերների հետ է եղել և «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/09/79087/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող «Առլի» կարաոկե ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև:
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել էին, որ նշված կարաոկե ակումբի դիմաց մի խումբ երիտասարդ տղաներ ու աղջիկներ են հավաքված, ովքեր օգնություն էին խնդրում, քանի որ մի արյունոտված երիտասարդ ասֆալտին ընկած էր և չէր կարողանում տեղաշարժվել: Նրան փորձել էին օգնել մի քանի աղջիկներ ու տղաներ, իսկ մի աղջիկ հայհոյանքներ տալով անընդհատ ասում էր. «Ո՞վ խփեց, ո՞վ խփեց»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ 20 րոպե անց էր միայն շտապ օգնությունը ժամանել, սակայն մինչ այդ օպերատիվորեն ժամանել էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը և Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Մարդիկ, չսպասելով շտապ օգնության ժամանմանը, վիրավոր երիտասարդին տեղափոխել էին կարաոկե ակումբ:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները նշված կարաոկե ակումբից 1 տասնյակից ավելի երիտասարդների էին տեղափոխել ոստիկանություն, որտեղ պարզվում էին դեպքի հանգամանքները և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+