2587 դիտում
16:25 11-03-2016
3 որդիների մայրը գամվել է անվասայլակին. քայլելու համար նա մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը, ով ապրում է Բագրատաշեն գյուղում, մեկ անգամ արդեն դիմել էր հանրության աջակցությանը: Հայաստանցի մասնագետները խորհուրդ են տվել կնոջը մեկնել արտասահման, որտեղ կարող են կատարել վիրահատական միջամտություն և կինը հնարավորություն կունենա կրկին քայլելու:
2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք՝ երիտասարդ կինը գամվել է անվասայլակին: Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայրական գուրգուրանքից և իրենք են սկսել խնամել մորը: Ամուսինը չի աշխատում, ավագ որդիները վերադարձել են զինվորական ծառայությունից, կրտսերը դեռ 16 տարեկան է: Այժմ հնարավորություն է ընձեռվել երիտասարդ կնոջը վիրահատել Գերմանիայում, ինչի գումարը ընտանիքը չունի: Գյուղում աշխատավարձները շատ ցածր են, և, որպես վերջին միջոց, Գայանեն դիմում է հանրության օգնությանը:
Գայանեի հեռախոսահամարն է՝ +37494 851 634:
Գայանե Կարապետյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏբանկում բացվել են հաշվեհամարներ՝
2476804503240000 /ՀՀ դրամ/,
2476804503240010 /ԱՄՆ դոլար/,
2476804503240020 /Եվրո/,
SWIFT: ASHBAM22:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2258 դիտում
12:14 11-09-2018
Լրագրող դառնալ երազող, սակայն անվասայլակին գամված 20-ամյա Հովիկը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»