211652_close_icon
views-count39254 դիտում article-date 16:31 24-02-2016

Հայրը լքեց կյանքի ու մահվան արանքում հայտնված որդուն, իսկ մայրը պայքարեց և հրաշք տեղի ունեցավ. քայլելու համար Հայկն այսօր ունի մեր օգնության կարիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

5-ամյա Հայկը ծնված օրից ապացուցում է, որ շատ համառ ու պայքարող տեսակ է: 5 ամսականում՝ 600 գրամ քաշով ծնված երեխան մայրիկի համառ ջանքերի և անսասան հավատի շնորհիվ ապրեց: Բժիշկները չէին հավատում հրաշքին, բայց այն տեղի ունեցավ: Նրանք հավատացած էին, որ Հայկը «բույսի» նման է լինելու: Լսելով սա՝ հայրը լքում է ընտանիքը: Վաղաժամ ծնվելու պատճառով, սակայն, լիարժեք չի զարգացել տղայի կոնքազդրային հոդը, և փոքրիկը մինչև օրս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Հայկը 2 տարեկան էր, երբ բժիշկներն ախտորոշեցին նաև մանկական ուղեղային կաթված: Հայկը փայլում է վառ երևակայությամբ ու հետաքրքրասիրությամբ: Սիրում է երգել, նկարել ու հեքիաթներ հորինել: Թե՛ Հայաստանում և թե՛ Մոսկվայում օրթոպեդները, հետազոտելով Հայկին, խորհուրդ են տվել կոնքազդրային հոդի վիրահատություն կատարել: Անհրաժեշտ վիրահատությունը՝ նորագույն մեթոդներով, կատարվում է միայն Գերմանիայում։ Վիրահատության օրը նշանակված է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին, արժե 200.000 Եվրո: Հայկն ու մայրիկը հավատում են հրաշքներին և վստահ են, որ այս դժվարությունն էլ են հաղթահարելու: Հայկի երազանքն իրականություն դարձնելու գործում մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր մասնակցությունը: ՎՏԲ-Հայաստան բանկում Պայծառ Ներսեսյանի անունով բացվել է հաշվեհամար. [b]AMD 16046032978404; USD 16046032978405; EUR 16046032978406; RUR 16046032978407; SWIFT: ARMJAM22: ArCa քարտ՝ 6769 3071 0003 1522:[/b] Պայծառ Ներսեսյանի հեռախոսահամարն է՝ [b]+37493 58 66 21:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր