3249 դիտում
23:40 11-03-2016
Եվրոպայի առաջնություն. Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում.
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մարտի 11-ին մրցագորգ էր դուրս եկել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով այս առաջնությունում ներկայանում էր 70 կգ քաշային կարգում:
Հայ ըմբիշը գոտեմարտերը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 7:0 հաշվով առաջվելության հասավ գերմանացի Լենարդ Վիկելի նկատմամբ: 1/8 եզրափակչում Սաֆարյանը 14:3 հաշվով հաղթեց լատվիացի Ալանս Ամիրովին:
Քառորդ եզրափակչում Սաֆարյանը 0:6 հաշվով զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևին: Վերջինս հասավ եզրփափակիչ, իսկ Սաֆարյանը հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում նա մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուրբեկ Սիդակովի հետ և պարտվեց 4:9 հաշվով:
Հայ ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Մարտի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային կարգի մարզիկները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
3413 դիտում
12:04 16-04-2016
Ըմբիշ Գառնիկ Մնացականյանը պարտվեց եզրափակչում, Դավիթ Սաֆարյանը` բրոնզե մեդալակիր
5198 դիտում
13:55 13-06-2015
Բաքու-2015. Ռոման Ամոյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալի համար կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ
1761 դիտում
15:35 27-06-2019
Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար
Այս բաժնից
2248 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2911 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2425 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում