211652_close_icon
views-count1957 դիտում article-date 09:19 12-03-2016

Ընտրացուցակները արտագրել կարելի է, բայց լուսանկարել՝ ոչ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակներին, կարող են նշումներ կատարել, բայց լուսանկարել կամ պատճենահանել չեն կարող: «ՉԻ» – Այ սա իսկապես կատարյալ անհեթեթություն է: Փաստորեն՝ արտագրել կարելի է, բայց լուսանկարել կամ պատճենահանել չի կարելի: Հետաքրքիր է՝ Ո՞ւմ գլխում և քանի՞ ձվով ձվածեղ ուտելուց հետո է հայտնվել այս հանճարեղ միտքը: Ինչ-որ մեկը երևի գցել-բռնել է, որ վստահված անձինք հաստատ ցուցակներն արտագրելու զահլա չեն ունենա, և ահա այդպիսի կարգ է սահմանվել: Բայց խնդիրն, իհարկե, զահլան չէ: Բանն այն է, որ եթե ընտրություններից հետո որևէ դատարանում արդյունքները բողոքարկելու հարց առաջանա, ձեռքով արտագրած ցուցակները ոչ մի դեպքում՝ որպես իրեղեն ապացույց չեն ընդունվի, իսկ ահա լուսանկարները կամ պատճենահանված կրկնօրինակները՝ կընդունվեն: Եթե անգամ չընդունվեն էլ՝ լրատվամիջոցներում դրանց հրապարակումները հասարակական մեծ արձագանք կառաջացնեն: Դրա համար էլ իշխանությունները պարզապես որոշել են արգելել այդ ամենը, և վերջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր