211652_close_icon
views-count2790 դիտում article-date 19:25 12-03-2016

Սամյուել Էտօ’Օ. «Ռեալում» սևամորթներին չէին սիրում

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Սամյուել Էտօ’Օ-ն պատմել է մադրիդյան ակումբում հանդես գալու ժամանակաշրջանի մասին: «Երբ ես 16 տարեկան էի և «Ռեալի» երիտասարդական թիմում էի, ոչ ոք ինձ չէր հարգում: Նույնիսկ իմ ակումբակիցները: Նրանք ինձ հետ այնպես էին վարվում, կարծես ես մարզումների չէի մասնակցում: Ինձ միայն Կապելոն ու Գալբյատին էին հավատում, հենց նրանք առաջին թիմում հանդես գալու հնարավորություն տվեցին ինձ: Միշտ երախտապարտ եմ լինելու նրանց: Այն ժամանակ ձգտում էի փառքի ու փողի: Ցանկանում էի ֆուտբոլում հեղինակություն դառնալ Չէի ցանկանում հեռանալ «Ռեալից», բայց այդպես ստացվեց: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էին ինձ «Ռեալում» այդպես վերաբերվում: Միշտ լավ էի խաղում: Միակ բացատրությունը. «Ռեալում» չէին սիրում սևամորթներին», ասել է Էտօ’Օ-ն:

Նմանատիպ նյութեր