211652_close_icon
views-count25880 դիտում article-date 14:04 13-03-2016

Առեղծվածային դեպք Չայնիի ոլորաններում. կայանված ավտոքարշակը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ–ի Չայնիի ոլորաններում կայանված վիճակում գտնվող «Renaulte» մակնիշի 35PL941 համարանիշի քարշակ ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկակարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը` փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Հրդեհի հետևանքով ավտոքարշակը ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել պատճառը` ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարզում են: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գուրգեն Գրիգորյանին: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր