68926 դիտում
12:22 13-04-2017
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում 41-ամյա իտալացու Mercedes-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել 41-ամյա Ֆեդերիկո Դուցիոնիի վարած Mercedes ML մակնիշի 055 DD 10 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ 3-րդ հերթափոխի հրամանատար Հայկ Ասատրյանի և տեղակալ Աշոտ Սողոմոնյանի գլխավորությամբ։
Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն Mercedes-ը վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի համանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդ Ֆ. Դուցիոնին ազգությամբ իտալացի է, մասնագիտությամբ ինժեներ է և Հայաստանում իտալական ինչ-որ կազմակերպության հետ զբաղվում է ճանապարհաշինարարությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25877 դիտում
14:04 13-03-2016
Առեղծվածային դեպք Չայնիի ոլորաններում. կայանված ավտոքարշակը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ