211652_close_icon
views-count1916 դիտում article-date 10:31 14-03-2016

Բրազիլիայում շուրջ 3 մլն մարդ է փողոցներ դուրս եկել՝ պահանջելով նախագահի հրաժարականը

Բրազիլիայում բողոքի ալիքներ են բարձրացել: Ինչպես հայտնում է Globe թերթը, մոտ 1,4 մլն մարդ է դուրս եկել Սան Պաուլոյի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆֆի հրաժարականը: Եվս կես մլն մարդ բողոքի ցույց է անցկացրել Ռիո-դե-Ժանեյրոյում: Իսկ Folha de Sao Paulo թերթի փոխանցմամբ՝ նախագահի դեմ բողոքի են դուրս եկել երկրի առնվազն 17 նահանգներում: Մայրաքաղաքում մոտ 100 հազար ցուցարար հավաքվել է ազգային կոնգրեսի շենքի դիմաց, իսկ հետո շրջափակել այն: Բրազիլական ԶԼՄ-ները նշում են, որ ակցիան ամենախոշորն է անցյալ տարվանից մինչ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաներից: Ներկա պահին այդ երկրի ընդդիմությունը փորձում է հասնել նախագահ Ռուոսեֆֆի իմփիչմենթին և պահանջում կոնգրեսից նրա դեմ հետաքննություն սկսել: Վերջինիս ընդդիմությունը մեղադրում է հարկային օրենսդրության նորմերի խախտման ու նախորդ տարի պետբյուջեից իր վերնըտրումը ֆինանսավորելու մեջ:

Նմանատիպ նյութեր